copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:17 06-03-2023

10 հազար դրամ՝ երեխայի բուժզննության համար․ ծնողներն ահազանգում են, թե պետպատվերն հանվել է

Oragir.News-ը մի քանի օր է՝ ահազանգեր է ստանում մանկահասակ երեխաների ծնողներից, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում այլեւս երեխաների բուժզննման համար պետպատվեր չկա։ Մեզ ահազանգող ծնողները նշում են, որ այսուհետ պետք է 10 հազար դրամ վճարեն կոնսուլտացիայի համար։ Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ պետպատվերի բաշխման հետ կապված նորից խնդիրներ են եղել, հնարավոր է՝ մի քանի ամսից նորից պետպատվերը վերականգնվի։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետպատվերի վերաբերյալ որևէ փոփոխություն չի եղել։

«Մինչ այժմ ինչ ծառայություններ գործել են պետպատվերի շրջանակում՝ շարունակում են գործել։ Հակառակը, մի շարք դժվարամատչելի և թանկարժեք ծառայություններ կան, որոնք ընդգրկվել են պետպատվերի մեջ, մասնավորապես, աորտային շերտազատման բավականին թանկարժեք միջամտությունը հիմա արվում է անվճար, պետությունն այդ բեռը վերցրել է իր ուսերին՝ հաշվի առնելով միջամտության թանկարժեքությունը»։

Արաբկիր բժշկական կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի պատասխանատու Կարինե Հարությունյանը նշեց, որ ոչ թե պետպատվերով սպասարկում չկա, այլ խոսքը ընդունարանում երեխաների սպասարկման ժամանակ, եթե դա պոլիկլինիկական ժամից հետո է, և եթե երեխայի վիճակը չի գնահատավում սուր, այդ սպասարկման համար արվող վճարի մասին է։

«Ծնողները հաճախ սպասում են ու պոլիկլինիկակակն ժամից հետո են բերում, իսկ պետությունն ասում է՝ ես Ձեզ անվճար պոլիկլինիկա եմ տվել, նույն ծառայության համար, մինչդեռ ծնողները նախընտրում են բերել երեխային այստեղ ու ուզում են, որ դա անվճար լինի։ Պետությունը միայն սուր դեպքերի համար է պետպատվեր նախատեսում։ Ոչ սուր դեպքերը սահմանված են նախարարարի հրամանով։ Այդ դեպքում՝ ծառայությունը վճարովի է, որովհետև ոչ սուր դեպքերի ժամանակ ծնողը կարող է սպասել ու հաջորդ օրը տանել պոլիկլինիկա, որի համար պետությունը վճարում է»։

Ընդ որում՝ նա նաև նշեց, որ բժիշկն է գնահատում՝ դեպքը սուր է, թե ոչ։

«Ծնողի համար կարող է 37,8-ը սուր դեպք է, բայց որոշման մեջ նշվում է 38,5 և բարձր դեպքերում»,-ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին