copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 05-03-2023

Բաքուն կրկին պնդում է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որում արցախյան կողմին ուղղված մի շարք մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին տեղեկացնում է Ադբրեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն պնդել է, թե, իբր, «հայկական կողմն, օգտվելով Ստեփանակերտ տանող գրունտային ճանապարհից, զենք-զինամթերք և ականներ է տեղեափոխել Արցախ, ինչպես նաև շարունակել է Արցախում տեղակայված զինվորական անձնակազմի համալրումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է»։ Ադրբեջանական կողմը նշել է, որ «Հայաստանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս չի բերել Արցախի տարածքից, ինչպես նաև շարունակել է ականապատումներ իրականացնել»։ Հայտարարության համաձայն՝ ականների տեղադրման փաստերը ներկայացվել են ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին։

Հաղորդվում է, որ Լաչինի միջանցքին այլընտրանք հանդիսացող ճանապարհով զինամթերք և ականներ տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օպերատիվ ստորաբաժանոում է ուղարկել տարածաշրջան։ Բացի այդ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական կողմից բացված կրակի հետևանքով» Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների շարքում կան զոհեր և վիրավորներ։

«Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր օկուպացիոն քաղաքականությունից, խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն, և որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ։ Այս գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վերահսկողության-ելքի ռեժիմի կիրառման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ «տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, որ Լաչինի միջանցքում անհրաժեշտ է անցակետ տեղադրել և սահմանային հսկողություն իրականացնել։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի