Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:33 05-03-2023

Մեր եռագույնը Անի տաճարում տեսանելի է. Անիպեմզա գյուղում տեղադրվեց Հայաստանի եռագույնը

Այսօր` մարտի 5-ին, ժամը 14:00-ին Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման արարողություն։

Նախաձեռնության համար, որպես առաջին համայնք նկատի է առնվել ՀՀ արևմտյան սահմանի վրա գտնվող Շիրակի մարզի Անիպեմզա գյուղը: Ընտրությունն ունի խորհրդանշական նպատակ: Գյուղը գտնվում է պատմական Անի քաղաքի մերձակայքում։ Անիպեմզայի ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին է գտնվում մեր պատմական հազարումի եկեղեցիների քաղաքը՝ Անիի ավերակները։

Անիպեմզայում է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 5-րդ դարում՝ կարմիր տուֆով: Ներկայում կիսավեր է։

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման փոխանցմամբ՝ ՀՀ դրոշը տեղադրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ:

Միջոցառման սկզբում Երերույքի տաճարում մատուցվեց Սուրբ պատարագ, այնուհետև հնչեց Հայաստանի հիմնը և հենց տաճարի հարևանությամբ էլ տեղադրվեց Հայաստանի եռագույնը։

Ըստ կազմակերպիչների՝ «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇԸ ԻՒՐԵԱՆՑ» նախաձեռնության նպատակն է Հայաստանի Հանրապետության 9 մարզերի սահմանամերձ համայնքներում, տեսանելի որևէ բարձրունքի վրա, տեղադրել Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:

Կազմակերպիչներն ասացին, որ գործողության նպատակն է Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի սահմանները խորհրդանշականորեն ուրվագծել իր պետական դրոշով, ազգային-պետական դրոշի պահպանումն ու դրա հանդեպ տածելիք հարգանքը ավելի ևս ամրապնդել հայորդիների մոտ, հրապարակային միջոցառումների և դրանից բխող մեդիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գուղերն ավելի ևս ծանոթացնել լայն հանրությանը, նպաստել տվյալ գյուղի զարգացմանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնակիչներին մասնակից դարձնել սույն գործողությանը՝ իրար շուրջ համախմբելու միտումով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին