Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 21:09 14-09-2022

Փարպեցի փողոցի իր տան մոտ տեղադրվեց գրող Դավիթ Հովհաննեսի հուշատախտակը

Այսօր Փարպեցի փողոցի իր տան մուտքի մոտ գրող, հրապարակախոս Դավիթ Հովհաննեսի հուշատախտակն է բացվել, որին ներկա էին ընտանիքի անդամները։

Նա 1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից