copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:29 04-03-2023

Բայդենը վիրահատվել է․ հեռացրել են մաշկի վրա չարորակ գոյացությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջողությամբ վիրահատվել է, նրա մաշկի վրա չարորակ գոյացություն են հեռացրել։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրան բուժող բժշկին։

Նրա տեղեկություններով՝ փետրվարին անցկացված բիոպսիան հաստատել է ԱՄՆ առաջնորդի մոտ բազալ բջջային կարցինոմայի առկայությունը։ Բայդենը պետք է շարունակի հետագա դիտարկումը մաշկաբանի մոտ։