Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:30 03-03-2023

Կարտոֆիլ վաճառողն իրեն անադեկվատ պահեց, մի քիչ քաշքշուկ եղավ, ոստիկանները եկան, հեռացրին. Աղազարյան

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերը գրում էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Երևանի Տիգրանյան փողոցում բանջարեղեն վաճառողի միջև քաշքշուկ է տեղի ունեցել:

Oragir.News-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով տեղի ունեցածից, ասաց, որ բանջարեղեն վաճառողն անթույլատրելի վայրում է առևտուր արել և խանգարել երթևեկությանը։

Ինքը մոտեցել, ասել է, որ չի կարելի երթևեկությանը խանգարել, ինչին ագրեսիվ է արձագանքել բանջարեղեն վաճառողը։

«Կարտոֆիլ վաճառողը փողոցի երթևեկության մի մասը փակել էր, առևտուր էր անում, ես խնդրեցի, որպեսզի չփակի, փողոցը ունի երկու երթևեկելի ուղղություն մի մասում իր կարտոֆիլի պարկերն էին շարած։ Երբ որ ես խնդրեցի, որ վերացնի այդ ամեն ինչը շատ ագրեսիվ պահեց իրեն, անադեկվատ ագրեսիվ մի քիչ քաշքշուկ եղավ, ոստիկանները եկան, հեռացրեցին իրեն այդտեղից»,- ասաց Աղազարյանը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, ասենք, մի կարտոֆիլ վաճառող բերի պարկերով կարտոֆիլ դնի, վաճառի Մաշտոցի պողոտայի մի երթևեկելի մասում ու ճանապարհը փակի, չի կարելի, չէ՞։ Այնպես չէ, որ մայթին էր վաճառում մի պապիկ, ես մոտեցա, ասեցի՝ ինչ եք անում, լրիվ ուրիշ իրավիճակ էր»,- ասաց Աղազարյանը և հավելեց, որ դեպքը տեղի է ունեցել Տիգրանյան փողոցի վրա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել