copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 03-03-2023

Ինտեգրացիայի քարոզը թափ է հավաքում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկում են, որ ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունն է Արցախ գործուղել՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու քարոզչություն անելու, որ արցախցիներին համոզի՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մեջ ոչ մի վատ բան չկա։
Արդեն մի քանի շաբաթ է՝ Սամվել Բաբայանը տեղափոխվել է Արցախ եւ ակտիվ շփումներ, հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ:

Նախօրեին էլ հանդիպել է Ստեփանակերտի թիվ 11 հիմնական դպրոցի աշխատակազմի հետ։ Բոլոր հանդիպումներում նա կարմիր թելի պես տանում է ինտեգրման անհրաժեշտության միտքը, որի մասին օրերս նույնիսկ հրապարակային հայտարարություն արեց՝ իր հարցազրույցներում. «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան:

Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի՞ ա կամ պարսի՞կ ա, կամ ռո՞ւս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանն այստեղ ներդրում ա անում եւ հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որն ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի՝ ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի հետ բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադրբեջանը 2,5 տարի բարձրաձայնում է»։

Ուշագրավ է, որ նոր պետնախարարին ներկայացնելիս ԱՀ նախագահ Հարությունյանն անուղղակի հակադարձել է Բաբայանի մտքին. «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում