Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:42 02-03-2023

Ցանկացած պարագայում սահման կգնամ, բայց ընտանիքս դրսում է հայտնվել․ Դուշման

«Պայմանագրային զինծառայողները դիրքեր չեն բարձրանում, որովհետև ընտանիքները մնացել են փողոցում»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի վտարված բնակիչ Արթուր Վարդանյանը, ով ազատամարտիկների շրջանում հայտնի է «Դուշման» մականվամբ։

Ազատամարտիկը երեք մանկահասակ որդի ունի և չի ուզում, որ իր երեխաները զգան ցուրտ և ցավ։ Կառավարության վերաբերմունքը չի հասկանում։ Դիրքերում հերթափոխ է խախտվել, որը ճիշտ չէ։

Արթուր Վարդանյանը ասում է՝ ինքը ցանկացած պարագայում սահման կգնա, բայց այս իրավիճակը լուծում պետք է ստանա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի վաղ առավոտյան Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքից սև և կարմիր բերետավորների անմիջական մասնակցությամբ ՊՆ նախկին շենքից բռնությամբ վտարել են բնակիչներին։ Բնակիչները մեծ մասը զինվորականների ընտանիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից