copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:25 01-03-2023

ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել հնարավոր նոր համավարակին

Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ մարդուց մարդուն փոխանցվող թռչնագրիպի պատճառով կարող է նոր համավարակ առաջանալ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում:

«Մտավախություն կա, որ թռչնագրիպը ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Գիտական հանրությունն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ հաջորդականությունը՝ դրանց հետևելու, ինչպես նաև պատվաստանյութեր մշակելու համար, որոնք հասանելի կլինեն անհրաժեշտության դեպքում»,-ասել է նա։

Համաճարակաբանի խոսքով՝թռչնագրիպի նոր բռնկումը, որը ոչնչացրել է միլիոնավոր՝ վայրի և տնային թռչուններ ամբողջ աշխարհում, սկսվել է երկու-երեք տարի առաջ՝ A(H5N1) վիրուսի հատուկ տեսակի պատճառով:

«Մենք ուզում ենք ասել, որ պետք է զգոն լինել։ Կարևոր է, որ մարդիկ չվերցնեն սատկած կամ մահացող թռչուններ կամ այլ կենդանիներ: Եվ որպեսզի թռչնաֆաբրիկաների աշխատողները լավ պաշտպանված լինեն»,- նշել է Փիբոդին։

ԱՀԿ-ի տվյալներով ՝ 2003-2023 թվականներին աշխարհում գրանցվել է թռչնագրիպով մարդկանց վարակման 873 դեպք, ինչը հանգեցրել է 458 մահվան։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել