Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:00 28-02-2023

Կարկանդակ ուտողներին ձայն է տվել 680.000 ՀՀ քաղաքացի. Կարեն Հեքիմյան

«Ասացվածք կա՝ ոնց իշխանությունը, այնպես էլ ժողովուրդը: Այդ ասացվածքը ինչ-որ հիմք ունի, որովհետև ի վերջո կարկանդակ ուտողներին ձայն է տվել 680.000 ՀՀ քաղաքացի, և ես չեմ կարծում, որ 680.000 քաղաքացին քիչ քանակ է, հակառակը՝ դա շատ լուրջ քանակ է: Միգուցե նրանք դա ի նկատի ունեն»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական կայքերում տարածվող լուսանկարներին:

Նշենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքները տարածում էին այն լուսանկարները, որոնք նախօրեին հրապարակել էր վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: Նրանք նկարներին կից գրել էին. «Ամեն ազգ ունի այն ղեկավարը, որին արժանի է»:



Անդրադառնալով Աննա Հակոբյանի տարածած լուսանկարներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարկանդակ է ուտում, Հեքիմյանն ասաց. «Կարծում եմ, որ այստեղ երկու նպատակ կար: Առաջինն այն էր, որ նրանք այդ լուսանկարները հրապարակել էին սումգայիթյան ցեղասպանության նախօրեին: Քանի որ հայ հասարակության քաղաքականապես ակտիվ սենգմենտը ադրբեջանցիների ու Ռուսաստանից ինչ-որ մեկի մոտ գտնվում է մոնիթորինգի տակ, այդպիսով Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը լուսանկարների հրապարակման միջոցով, ըստ երևույթին, հանրության ուշադրությունը շեղում էին հիմնական ասպեկտից: Դա նրա համար էր, որ այդ օրը հայերի քաղաքականապես ակտիվ մասն ընդհանրապես չխոսեր Սումգայիթից, որպեսզի ինչ-որ մեկին Հայաստանի իշխանությունը զեկուցեր, որ տեսեք, ինչ լավ է, հայ հանրությունը ցեղասպանությունից չի խոսում, այլ խոսում են լրիվ այլ բաների մասին»,-ասաց նա:

Հեքիմյանը, անդրադառնալով երկորդ հանգամանքին, նշեց, որ վերջին շրջանում ընկնում է իշխանությունների վարկանիշը. «Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում այն մասին, որ իշխանությունների վարկանիշն ընկնում է՝ խաղաղության պայմանագրի և այլ հարցերի հետ կապված: Եվ այդ մարդիկ իրենց ընտրողներին՝ այդ 680.000 քաղաքացուն, կամ գուցե արդեն ավելի քիչ թվով քաղաքացիներին փորձում են ապացուցել, որ մնացել են իրենցից մեկը: Այսինքն, Փաշինյանը կարկանդակ ուտելով ասում է՝ ես ձեզնից մեկն եմ: Դա կարող է ինչ-որ փիար տեխնոլոգիա էլ լինել»:

Անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ այսօր արված նոր հրապարակումներին՝ Հեքիմյանը նշեց, որ նախորդ նկարները չսպասված բացասական արդյունք են տվել. «Այսօրվա նոր նկարների հրապարակումը նրա համար էր, որ հարթեցներ նախորդ բացասական էֆեկտը»,-եզրափակեց նա:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար