copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 28-02-2023

Ուկրաինայի զինված ուժերը Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում անօդաչուների կիրառմամբ փորձել են գրոհել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա. Ռուսաստանի ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 28-ի գիշերը փորձել են անօդաչու թռչող սարքեր կիրառել՝ Կրասնոդարի երկրամասի և Ադիգեայի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա գրոհելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել գրոհը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ երկու անօդաչու թռչող սարքերն էլ կորցրել են կառավարումը և շեղվել թռիչքի ուղուց։ Բացի այդ մեկ անօդաչու թռչող սարքն ընկել է դաշտը, մյուսը, շեղվելով հետագծից, չի վնասել հարձակման ենթարկված քաղաքացիական ենթակառուցվածքը։

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան անհայտ ինքնաթիռ է կործանվել Ադիգեայի Նոր Հանրապետության գյուղի մոտ, ինչի հետևանքով գյուղի ֆերմայի շենքը չնչին վնաս է կրել։ Բացի այդ երեքշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթի պահեստում, հրդեհվել է տնտեսական շենքը, իսկ նավթի պահեստարանները չեն տուժել:


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս