Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:57 28-02-2023

Բենզինը թանկանում է

Հայաստանում տևական ժամանակ է՝ բենզինը աննախադեպ գնային մինիմում է արձանագրել։

Ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 330 դրամ, իսկ պրեմիումը՝ 350։

Այսօր Երևանի մի շարք լցակայաններում բենզինը թանկացել է, ռեգուլյար տեսակի բենզինն արժե 350 դրամ, պրեմիումը՝ 370։

Նկատենք, որ տևական ժամանակ բենզինի գինն ինտենսիվորեն նվազում էր և կայուն պահպանվում, իսկ այսօր արդեն բարձրացման միտումներ կան։

Ինչպես էժանացումը, այնպես էլ թանկացումը մասնագետները բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով են պայմանավորում՝ նոր ներկրողի մուտք, համաշխարհային գներ և այլն։

Նկատենք նաև, որ մեզանում բենզինի գնի ձևավորումը հաճախ որևէ տրամաբանական բացատրություն չունի, և եթե արդեն թանկացման միտումներ են նկատվում, ուրեմն թանկացումը և նախկին գնի վերականգնումը անխուսափելի է։

Թերևս կտրոններ ամբարելու ժամանակն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել