copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:25 27-02-2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Խաչատրյանը հանդիպել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց» թեմայով ծրագրի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը փետրվարի 27-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ և նրանց ծանոթացրել իր ղեկավարած կառույցի գործառույթներին, անդրադարձել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև այդ երևույթի շուրջ հանրային ընկալման, կոռուպցիոն և, ընդհանրապես, իրավական թեմաների լուսաբանման առանձնահատկություններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, Սասուն Խաչատրյանը դատաիրավական ոլորտով հետաքրքրված ապագա լրագրողներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ մի շարք կարևոր գործոններ: Ըստ նրա՝ այսօր հակակոռուպցիոն պայքարում հաջողելու համար կարևոր է ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքը, այլ նաև հանրության ներգրավվածությունն ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը, որի նախադրյալը հակակոռուպցիոն պատշաճ կրթությունն է:

Ըստ աղբյուրի՝ բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվությունը լսարանին անաչառ փոխանցելու և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից իրավական ոլորտը գրագետ լուսաբանելու անհրաժեշտությանը: Քննարկվել են լրագրողական աշխատանքի էթիկային առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ մեծ լսարան գրավելու համար լրագրության հիմնական սկզբունքներին չհակասելու կարևորությունը:

Նշվում է, որ ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև ապագա լրագրողներին հետաքրքրող որոշ վիճակագրական և տեղեկատվական բնույթի տվյալներ նորաստեղծ կառույցի՝ շուրջ մեկուկես տարվա գործունեության արդյունքների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության, պետությանը պատճառված վնասի և վերականգնումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի