copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:42 27-02-2023

Որևէ մեկը չի հայտարարել պայքարը դադարեցնելու մասին․ Խամոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պայքարն առաջնորդելու մասին

Մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը լվանում է, քանի որ հասկացել է, որ իշխանության քոքը հնարավոր չէ այս հասարակության պայմաններում մաշեցնել, մինչդեռ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է պայքարը շարունակելու մասին։

«Ով է հայտարարություն արել, թե հեռանում է պայքարից, որևէ մեկը չի հայտարարել պայքարը դադարեցնելու մասին։ Ինչ վերաբերում է մամուլում առկա տեղեկություններին՝ ես դրանք չեմ մեկնաբանում»։

Հիշեցնենք, որ խորհրդարան վերադառնալուց հետո՝ տեղեկություններ էին տարածվում «Հայաստան» խմբակցության պառակտման մասին։ Թեև ընդդիմադիր ուժն այդ տեղեկությունները հերքում էր, սակայն միմյանց հերթ չտալով խմբակցությունը լքեցին Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը, ապա նաև դաշինք կազմած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը գրեթե ողջ կազմով հեռացավ խորհրդարանից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ