copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:18 24-08-2021

Թուրքիայում հայտարարել են, որ «Ղրիմյան հարթակը» Կիևին կօգնի վերադարձնել թերակղզին

Մենք պատրաստ ենք այլ գործընկեր երկրների հետ միասին պաշտպանել Ուկրաինայի ամբողջականությունը և մասնակցել տարբեր գագաթնաժողովների: Մենք հավատում ենք, որ «Ղրիմյան հարթակը» կարևոր դեր կխաղա Ղրիմը վերադարձնելու և միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի տարածքի վերականգնման գործում», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին Կիևում: Նա հայտարարել է, որ եկել է գագաթնաժողովին մեկ անգամ ևս ցույց տալու համար, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և նրա ինքնիշխանության հարցը, ինչպես նաև Ղրիմի թաթարների իրավունքների պահպանումը Թուրքիայի համար շատ կարևոր են:

Ելույթ ունենալով «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովում՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ հույս ունի, որ այն հետագայում կվերածվի «համերաշխության դրսևորման արդյունավետ հարթակի», քանի որ միջազգային համակարգը, ներառյալ ՄԱԿ -ի մեխանիզմները, (Ղրիմի հարցը) լուծել չեն կարող, միակ ելքը մնում է դիվանագիտական ​​ճանապարհը ... Նրա խոսքով, «Ղրիմյան հարթակը» կարևոր է նաև Ղրիմի թաթարների շահերի պաշտպանության տեսանկյունից:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան