copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:34 25-02-2023

Արթիկում ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր. նշանակվել է համալիր փորձաքննություն

Արթիկում 26-ամյա երիտասարդի և 18-ամյա աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է հարուցվել։ Նշանակվել է համալիր փորձաքննություն։

Այս մասին հայտնում են դատախազությունից։ Քրեական վարույթը հարուցվել է 155-րդ հոդվածի առաջին մասով (Սպանություն)։

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ որպես նախնական վարկած քննարկվում է գազի արտահոսքը։

Փետրվարի 24-ին Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում կան քաղաքացիներ, որոնք չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:

Մինչ հրշեջների՝ կանչի վայր հասնելն, ավտոտնակի դուռը տեղի ուժերով բացել և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի: Մահացածները Շիրակի մարզի բնակիչներ են` 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

Սարգիս Ա.-ն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից