copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 24-02-2023

Իրանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի ռազմական և պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է Sputnik-ին տված հարցազրույցում։

Քանաանին հայտնել է, որ առաջիկայում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կմեկնի Մոսկվա։ Նրա խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան կարող են կարևոր դեր խաղալ համաշխարհային էներգետիկ շուկայում հավասարակշռություն ստեղծելու գործում։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Իրանի հասցեին արևմտյան երկրների մեղադրանքները համակցված են իրենց քաղաքական նպատակների հետ։ Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի վրա։

«Իրանն ու Ռուսաստանը ունեն մեծ, ընդհանուր և փոխլրացնող տնտեսական կարողություններ։ Երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում է՝ ելնելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերից՝ տնտեսական, առևտրային, արդյունաբերական, էներգետիկայի և տրանսպորտային, ինչպես նաև բանկային և ֆինանսական ոլորտներում»,- նշել է նա։

Քանաանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուս-իրանական պաշտպանական հարաբերությունները երկու երկրների ընդհանուր շահերի շրջանակներում են և ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։ Նա այս համատեքստում շեշտել է, որ երկու երկրներ պաշտպանական փոխգործակցությունը մեկնարկել է դեռևս ռուս-ուկրաինական պատերազմից առաջ։

Վերջինս մեղադրել է արևմտյան երկրներին ուկրաինական պատերազմի շարունակման մեջ՝ ասելով, որ պատերազմող մի կողմին տասնյակ միլիարդավոր դոլարների զենք մատակարարող երկրները չեն նպաստում պատերազմի ավարտին։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի