copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 13-03-2023

Իրանական ռազմական ինքնաթիռը գտնվել է Իրանի տարածքում, և թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ իրանանական ռազմական ինքնաթիռը գտնվել է Իրանի տարածքում, և թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա։ Ինչպես փոխանցում է իրանական Tansim լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով Բաքում Իրանի դեսպանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն հրավիրելու որոշմանը՝ Քանաանին ընդգծել է, որ այդ քայլը չի կարող բարի մտադրություն դիտարկել։ Նրա խոսքով՝ թռիչքը սովորական բնույթ էր կրում, և Իրանի տարածքում ու սահմանամերձ շրջաններում կատարվող մոնիթորինգի նպատակով պարբերաբար նման թռիչքներ իրականացվում են։ «Նման թռիչքներ նախկինում էլ են իրականացվել»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նասեր Քանաանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրանական ինքնաթիռը թռիչք է կատարել Իրանի սահմանի երկայնքով և չի հատել այն։ Նա շեշտել է՝ ռադարների կողմից արձանագրված խախտումների կամ խափանումների դեպքում ռադիոկապով նախազգուշացումներ են ստացվում, իսկ այս թռիչքի պարագայում նման նախազգուշացումներ չեն եղել։

Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման հարցերը լուծում են համապատասխան կառույցները, սակայն Բաքուն դա չի արել։ Նա նշել է, որ Իրանը Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում հարաբերություններ ունի, և Ադրբեջանում Իրանի դեսպանատունն ու ռազմական կցորդը ակտիվորեն աշխատում են։

«Եթե ​​սա հիմնված լիներ բարի մտադրությունների վրա, ապա հնարավոր կլիներ հարցով դիմել Իրանի դեսպանատանը եւ մեր ռազմական կցորդին։ Տեղի կունենար մտքերի փոխանակում, և թյուրիմացությունը հնարավոր կլիներ վերացնել։ Մենք չենք կարող Ադրբեջանի կառավարության կողմից դեսպանի կանչը դիտել որպես բարի մտադրություն ունեցող քայլ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը թռիչք է կատարել իրանա-ադրբեջանական պետական սահմանի վրայով։ Ավելի ուշ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը