copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 24-02-2023

Միջոցառումը վերածվել է միտինգի. Պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի տանը արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումը վերածվել է միտինգի։ Չնայած Արցախի նախագահն ամեն ինչ արել է, որ այն դառնա միասնականության, պետության գլխին կախված մարտահրավերները համատեղ լուծելու շարժման մեկնարկ, եւ հրավեր է եղել նաեւ ընդդիմադիրներին, նախկին նախագահներին, բոլոր շերտերին, սակայն մի քանի հոգի այն շեղել են օրակարգից եւ սկսել են քննադատել Արցախի իշխանություններին։

Պետհամալսարանի նախկին ռեկտոր Համլետ Գեւորգյանն ասել է. «Ի՜նչ պրազդնիկ, ի՜նչ բան, երկիր ենք կորցնում»: Ասել է, որ Արցախում պետական ոչ մի ինստիտուտ չի գործում, շրջափակման երկրորդը օրը կաղամբ չկար, էլ ինչի՞ համար է գյուղնախարարությունը։ Նրան շարունակել է Ռազմիկ Պետրոսյանը, ով Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հայրն է։

Միջոցառմանը մասնակցած պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ ասաց.
«Նախատեսված էր հուշ-երեկո, շարժման խորհրդի մասին պետք է խոսվեր, բայց Համլետ Գեւորգյանը ելույթի սկզբում ասաց, որ պիտի շեղվի ծրագրից, որովհետեւ դա է պահանջում այսօրվա իրավիճակը, եւ խոսեց ընդհանուր կառավարման մասին։ Իսկ Ռազմիկ Պետրոսյանը խոսքն ուղղեց Արայիկ Հարությունյանին եւ Արցախի բարբառով ասաց՝ չե՞ս տեսնում, որ քեզ չեն ընդունում, չես կարողանում՝ թող գնա, մենք էլ կնստենք` կորոշենք, թե ով լինի նախագահ։ Դրանից հետո նախագահը գնաց»։

Հավաքին ներկա է եղել Սամվել Բաբայանը, ով բոլոր ելույթների ժամանակ բարձրաձայն ռեպլիկներ է արել, ներկաներից մեկն անգամ արձագանքել է, թե «Սյամոն չի մեծանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից