copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:04 24-02-2023

Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան: Մեր տեղեկություններով՝ նա հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել մեկ ամիս առաջ՝ հունվարի 23-ին: Նա այդ ժամանակ գրառում էր կատարել եւ ասել. «Մեկօրյա հանդիպումներով՝ վերադարձ Երեւան։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ Հայաստանի այցի նպատակներից են նաեւ (բացի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելուց) ԵՄ առաքելության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։ Եմ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է: ԵՄ դիտորդական առաքելությունը կազմված է 100 դիտորդից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից
12:30 Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն