copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:01 24-02-2023

ՔՊ-ում չեն բացառում՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրել պատգամավորի թեկնածություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը շարունակում է գլխացավանք մնալ իշխող խմբակցության համար: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ եթե սահմանված 10-օրյա ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում. մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենն ընտրված լինի:
ԱԺ հանձաժողովից տեղեկացանք, որ առաջադրման երրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թեկնածու այդպես էլ չի նշմարվում. ո՛չ իշխող ֆրակցիան, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու չեն գտնում: ՔՊ-ականները դժգոհում են, թե ում առաջարկում են առաջադրվել այդ պաշտոնում, չի ցանկանում: Ընդդիմությունն էլ թեկնածու չի առաջադրում, քանի որ վստահ է՝ ում էլ առաջադրեն, միեւնույնն է, իշխող ֆրակցիան չի ընտրելու: Ստացվում է՝ իշխող ֆրակցիան ո՛չ ինքն ունի թեկնածու, ո՛չ էլ ցանկանում է ընդդիմության թեկնածուի շուրջ համաձայնության գալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները խմբակցության նիստերից մեկի ժամանակ տեսակետ են գեներացրել, որ թեկնածու չգտնելու դեպքում մտադիր են ՄԻՊ թեկնածու առաջադրել հենց իրենց խմբակցության պատգամավորներից մեկին. հակված են՝ կին թեկնածու լինի: Թեեւ ՔՊ-ականները իրենք էլ դեմ են այս պաշտոնում առաջադրվելու գաղափարին (քանի որ ՄԻՊ-ը պետք է լինի անկուսակցական), սակայն ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, չեն կարող հակադրվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները