Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:02 23-02-2023

ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում:

Այս տարի առաջին անգամ միասնական քննություններն անցկացվել են երկու փուլով, որը ընդունելության համակարգի բարելավմանը միտված քայլ է և հավելյալ հնարավորություն դիմորդի համար։ «Երկրորդ փուլից հետո կարվեն համապատասխան վերլուծություններ՝ հասկանալու, թե այս ձևաչափը որքանով է արդյունավետ, և ինչ լրամշակումների կարիք կա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում ևս այս հարցը կդիտարկվի։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերում արված փոփոխություններին, համաձայն որոնց՝ կրճատվել են բուհերին հատկացված տեղերը՝ ըստ լիցենզիայի պահանջների՝ առաջնահերթությունը տալով առավել թիրախային մասնագիտություններին: «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է լիազորող նորմ՝ լիցենզիոն տեղեր տրամադրելիս, որպես պարտադիր պայման, լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը՝ հաշվի առնելով մասնագիտության ուսուցման ստանդարտները, որոնք ևս անհրաժեշտ է սահմանել: Սա, նախարարի ընդգծմամբ, նոր որակ է ապահովելու բուհերի համար:

Հաջորդ խնդիրը վերաբերում էր կրթաթոշակային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական բյուջեից մեծ գումար է հատկացվում այս ուղղությամբ, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ և ինչ նպաստ է բերում ուսանողներին: Նախարարի գնահատմամբ՝ այս ուղղությամբ պետք է փոփոխություն արվի մի քանի սկզբունքներով. «Կարծում ենք՝ պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը և սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր՝ պետության առաջնահերթության տեսանկյունից»: Որպես կրթաթոշակային քաղաքականության կարևոր սկզբունք՝ նախարարը կարևորել է նաև սոցիալական գործոնի հաշվի առնելը՝ հստակ խմբերի ներգրավումը:

Հանդիպմանը խոսվել է նաև օտարերկրյա ուսանողների՝ ՀՀ բուհեր ընդունելությունը խրախուսելու, ընթացակարգային խնդիրները համատեղ լուծելու հարցերի մասին: Ըստ նախարարի՝ տեղափոխման և ընդունելության կարգերը քննարկման փուլում են․ նպատակը ոլորտում թափանցիկություն ու արդյունավետ վարչարարություն ապահովելն է, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների թվի մեծացումը՝ ավելի լուրջ ու համակարգային գործունեություն ծավալելու նպատակով:

Անդրադարձ է եղել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով ակադեմիական տարկետման հնարավորություններին: «Կառավարության՝ ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծն արդեն իսկ շրջանառվում է: Հաստատումից հետո ունենալու ենք 2-րդ փուլով որոշում, որով կհաստատվեն մասնագիտությունների ցանկերն ու կրթական ծրագրերը, որոնցով տարկետման տրամադրումը հնարավոր է լինելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Կառավարության որոշմամբ կկարգավորվեն տարկետման ընթացակարգը, ինչպես նաև մասնագիտությունների և բուհերի ցանկը։

Քննարկվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու հարցը: Նախարարի գնահատմամբ՝ նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել ռեկտորներին լինել մասնակցային և հանդես գալ առաջարկներով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի շուրջ: Ռեկտորները հակիրճ ներկայացրել են իրենց հուզող հարցերը և նախանշել առաջարկները հաջորդիվ ներկայացնելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին