Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:37 23-02-2023

Թոշակը ոչ թե 3000 դրամով ենք ավելացրել, այլ 6000. Փաշինյանը` հետվճարի մասին

Կենսաթոշակների հետվճարի համակարգի միջոցով 2022թ․ հուլիսից մինչև այս տարվա հունվարը ներառյալ կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Համակարգի ներդրման պահից` 2022-ի հուլիսի 1-ից, 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ ունենք։ Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր է ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է Ամանորի տոների կապակցությամբ այդ ամիսների գնողունակության բարձրացման հետ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` անկանխիկ առևտրի հետ կապված փետրվարին տվյալների աճ է կանխատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1000-ից ավել բնակչություն ունեցող գյուղերում կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ կտրամադրվեն։

Նախարարը նշեց, որ կենսաթոշակառուներին հետվճարի համակարգի միջոցով վերադարձվող գումարի միջին թիվը 3200 դրամ է, և կենսաթոշակառուների 70 տոկոսն իր թոշակը ծախսում է անկանխիկ եղանակով։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա նշանակում է` թոշակը սեպտեմբերից ոչ թե 3000 դրամով են ավելացրել, այլ 6000։ Նա հավելեց, թե այս ծրագիրը կարելի է համարել կառավարության և թոշակառուների պայքար ստվերի դեմ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով