copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:47 22-02-2023

Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ է կանխատեսվում․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Ամուլսարի հանքը շահագործելու համար որևէ օրենսդրական արգելք չկա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքները վերսկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կողմերը նպատակ ունեն ներդնել 150 միլիոն դոլար այս պայմանագրով և ևս 100 միլիոն դոլար այս պայմանագրից դուրս՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող Ամուլսար հանքավայրի վերագործարկման համար։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։ Կառավարությունը ստանալու է Ամուլսարի բաժնետոմսերի 12,5 տոկոսը և դրա դիմաց որևէ բան չի վճարելու, բայց փոխարենը ապահովագրելու է գործարքի որոշակի ռիսկերը, նաև որպես բաժնետեր»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ազդակիր համայնքներն ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցություն ընկերության կողմից։

«Մենք երկար քննարկումներ ենք անցկացրել ընկերության կառավարման հետ կապված, տարբեր ներդրողների հետ բանակցել և ապահովել ամենաբարձրակարգ ներդրողների շրջանակը։ Հաջողությամբ ավարտել ենք այս գործընթացը, որը գործնական աշխատանքի սկիզբն է»,- ընդգծեց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում և էական տնտեսական աճ ու ակտիվություն է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաև ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար։

«Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է։ Մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորություններից»-, ընդգծեց Քերոբյանը։

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կատարվել են բոլոր ուսումնասիրությունները, «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս պահին արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքը սկսելու համար։

«Այսինքն՝ որևէ օրենսդրական արգելք չկա, որպեսզի ընկերությունն իր գործունեությունը իրականացնի»,- եզրափակեց նախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից