copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:43 22-02-2023

Գրիգորի Խաչատուրովը զինվորական դինաստիայի անդամ է, ունի անցած ճանապարհ, սկզբունքներ, ուստի գործընթացը սպասելի էր․ Սեյրան Օհանյան

Ես գտնում եմ, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև Գրիգորի Խաչատուրովը դեմ է արտահայտվել այն քաղաքական գործընթացներին և այն իրավիճակին, որին այս իշխանությունները հասցրել են մեր երկիրը և Արցախը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Քանի որ Գրիգորի Խաչատուրովը զինված ուժերի բանիմաց սպաներից է՝ համապատասխան փորձառություն ունեցող, նաև զինվորական դինաստիայի անդամ է, ճանապարհ է անցել, ունի արժանիքներ, սկզբունքային անձնավորություն է, ապա այս գործընթացները սպասելի էին»։

Անդրադառնալով կալանքի միջնորդությանը՝ Օհանյանն ասաց, որ դատարանի բացասական պատասխանը և չկալանավորելու որոշումը թերևս պայմանավորված էր նրանով, որ ամենայն հավանականությամբ դատարանը գիտակցեց, որ եթե խոսքը վերաբերում է այն հողակտորներին, որոնք եղել են Արարատի զորամասում, ապա նախ այդ գործընթացների վաղեմության ժամկետն անցել է, ապա նաև Գրիգորի Խաչատուրը երբեք դատավարական կարգավիճակ չի ունեցել։

«Մյուս կողմից էլ, կարծում եմ՝ դատարանի համար ակնհայտ էր, որ Խաչատուրովն իր վարքագծով որևէ իրավական գործընթաց չի խաթարելու։ Սա հերքելու ուղղությամբ, կարծում եմ, որևէ ակնհայտ հիմնավորում չի եղել, դրա համար էլ դատարանը որոշեց, որ նրան չձերբակալեն։ Ավելին, կարծում եմ՝ այն գործընթացը, որ տեղի է ունեցել ՊՆ-ում, խոսքը տնտեսական բնույթի, օտարման, օպտիմալացման, գնաման գործընթացների ընթացակարգերին մասնակից են եղել համապատասխան մասնագետներ։ Այս իրավիճակում սկսել նոր գործողություններ, հատկապես ձերբակալմամբ ուղեկցվող, կարծում եմ՝ անընդունելի է»։

Օհանյանն ասաց, որ իր համար, իհարկե, կանխատեսելի չէր, որ հաջորդը լինելու է հենց Գրիգորի Խաչատուրովը, ում նկատմամբ հետապնդումներ են սկսվելու։ «Սակայն այն, որ Գրիգորի Խաչատուրովի նման անձանց, ովքեր պայքարով են անցել, ովքեր բանակաշինության ակունքներում են կանգնած եղել, նաև հաշվի առնելով այսօրվա իշխանությունների գործելաոճը, երբ իրենք ամեն ինչ անում են, փորձառու մարդկանցից, զինվորականներինց ձերբազատվել, իրենց պարտությունների բեռը բարձեն բանակի, բանակաշինության և շարժման ակունքներում կանգնած մարդկանց վրա, ապա, միանշանակ է, որ իշխանությունները կանգ չէին առնելու»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին