copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:34 22-02-2023

Մութ է, թե Սամվել Բաբայանն այսօր ինչ է անում Արցախում և ինչ հավակնություններ ունի. Աղվան Վարդանյան

Կարծես թե Արցախում հանգուցալուծումը մոտենում է, բայց մենք այդպես էլ չգիտենք, թե խորքում, ներսում ինչ է կատարվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ի վերջո ակնհայտ է, որ նաև Ադրբեջանի պահանջն է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա և հայտնի չէ, թե ռուս-ադրբեջանական քննարկումները այս թեմայով ինչի են վերաբերում: Ի վերջո, որքան ինձ հայտնի է, Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Արցախում ոչ միայն իր անձնական ցանկությամբ, այլև հենց Արցախի այսօրվա ղեկավարության ցանկությամբ, հորդորով և նրանց հետ պայմանավորվածության արդյուքնում: Եթե իրենք չեն կարողանում հաշվարկել հետագա անելիքները և ինչ ենք ստանալու, սա խնդիր է: Եթե մենք տեղյակ չենք, թե այս ընթացքում Ադրբեջանի դրած պայմանները ինչ պայմաններ են և ամբողջությամբ ընդունվել են Արցախի կողմից, թե չեն ընդունվել, դարձյալ դժվար է գնահատական տալ:

Որքան հասկանում եմ՝ Արցախում ներքին իրավիճակն այնպիսին է, որ բացահայտ հակադրություն չեն ուզում ստեղծել, և եթե նույնիսկ ազատվի պետնախարարի պաշտոնից պարոն Վարդանյանը, նա ցանկություն ունի մնալու Արցախում և ինչ-որ դերակատարություն ունենալու: Ի՞նչն է լինելու այդ դերակատարությունը, դարձյալ անհայտ է:

Նույնը վերաբերվում է Հայաստանին, մենք չգիտենք, թե ինչ առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանին, հասարակությունը, քաղաքական ուժերը տեղեկացված չեն, մի քանի հոգի են տեղեկացված: Ինձ համար ակնհայտ է, որ 2020 թվականից հետո Արցախի նախագահի բոլոր գործողությունները միայն վատթարացրել են Արցախի վիճակը»,-ասաց Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այսօր Արցախում պետք է համախմբում ու կոնսոլիդացիա. «Որ սա միայն Ռուբեն Վարդանյանի խնդիրը չէ, ակնհայտ է։ Եվ նախկին դերակատար դեմքերը, և այսօրվա իշխանությունները պետք է կարողանային գտնել լուծում, որտեղ հստակ լիներ Արցախի մեկ ձայնով խոսելը: Ցավոք, ներքին բաժանումներն այնքան շատ են, որ այդ ձայնով խոսելը չի ստացվում: Ես չեմ բացառում, որ Ռուբեն Վարդանյանին ավելի շուտ կազատեին աշխատնքից, եթե նրա գործունեությունը հասարակության որոշակի շրջանակներում դրական արձագանքներ չունենար»,-ասաց դդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ մութ է, թե Սամվել Բաբայանն այսօր ինչ է անում Արցախում և ինչ հավակնություններ ունի:

«Առաջին պատերազմի ժամանակ մեծ դերակատարություն է ունեցել Սամվել Բաբայանը, բայց դրանից հետո իր գործունեությունն Արցախում, Արցախի երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ, բոլորովին այլ ուղղությամբ է գնացել: Հիմա նաև սահմանադրական փոփոխություն կա Արցախում, որ ԱԺ-ն արտակարգ իրավիճակում կարողանա նախագահ ընտրել: Արցախի ԱԺ կազմը դուք գիտեք, արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունն այնտեղ այդ քվեարկությունը ապահովելն է Արայիկ Հարությունյանի հետ միասին: Արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունը միայն անձնական է, թե՞ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ որոշակի պայմանավորվածություններ կան: Բայց ամեն ինչին պետք է նայենք արդյունքի տեսակետից. Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո ինչ է լինելու Արցախում, Վարդանյանն ինչպե՞ս է դիրքավորվելու: Մի վտանգավոր բանի մասին կուզեմ ասել. Արցախում սկսել են դերակատարության ինչ-որ բաներ վերցնել իրենց վրա ինչ-որ ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, երբ Արցախում այսօր պետք է կուռ, միասնական ղեկավարություն լինի»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սամվել Բաբայանը նաև ասել էր՝ թող Ադրբեջանը բանակցի Արցախից նրա հետ, ում հետ ճիշտ է համարում: Սա ևս թեական մոտեցում է, ոչ ճիշտ մոտեցում է: Ադրբեջանը չպետք է որոշի, թե ում հետ բանակցի, ճիշտ կլինի, որ Արցախը կարողանա ինքը որոշել, թե ով է խոսելու: Սա հարցի մի կողմն է: Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում, որ մենք կապ չունենք, մենք չենք խառնվում, դա մեզ չի վերաբերում, Արցախը Ադրբեջանի մաս է, թող Արցախն ու Ադրբեջանը խոսեն, սա ևս բերում է այսպիսի իրավիճակի: Այսինքն բուն խնդիրը ՀՀ իշխանություններն են, Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատուն դարձյալ ՀՀ իշխանություններն են»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից