copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:22 21-02-2023

Թուրքիայի երկրաշարժերը կանխատեսած սեյսմոլոգը զգուշացրել է Կիպրոսում և Բինգյոլ ու Ադանա նահանգներում նոր հզոր երկրաշարժերի վտանգի մասին

Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, որը կանխատեսել էր փետրվարի 6-ի երկրաշարժերը, նախազգուշացրել է Կիպրոսում և թուրքական Բինգյոլ ու Ադանա նահանգներում նոր հզոր երկրաշարժերի վտանգի մասին։

Թուրք սեյսմոլոգ, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նաջի Գյորյուրը դեռ 2022թ. ապրիլին մի քանի կիլոմետր ճշգրտությամբ կանխատեսել էր փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը։

Գիտնականի խոսքով՝ երկրաշարժի դեպքում տեղի է ունենում էներգիայի արտանետում բեկվածքի մի ծայրում, էներգիայի մի մասն անցնում է մյուս ծայր։ «Կահրամանմարաշի երկրաշարժերից հետո մենք նախազգուշացրել ենք Ադանայում և Հաթայում հնարավոր երկրաշարժերի մասին։ Բինգյոլ նահանգում, բացի Քարլըովա և Գյոնյուք բնակավայրերից, Արևելաանատոլիական բեկվածքի էներգիան արդեն արձակվել է։ Ես երկրաշարժ եմ սպասում Ադանայում, եթե այն տեղի ունենա, ապա էներգիայի զգալի մասը կարձակվի, և բեկվածքը «կլռի»,- ասել է Գյորյուրը TGRT հեռուստաալիքին։

Նա նորից հիշեցրել է Ստամբուլին առաջիկա տարիներին սպառնացող երկրաշարժի մասին և կոչ է արել միջոցներ ձեռնարկել դրան նախապատրաստվելու համար։

«Կահրամանմարաշի երկրաշարժերը փետրվարի 6-ին կարող էին ազդեցություն ունենալ Ադանայի, Բինգյոլի և Կիպրոսի վրա, պետք է նախազգուշացնել այնտեղ երկրաշարժերի մասին։ Եթե դրանք տեղի ունենան, ապա Արևելաանատոլիական բեկվածքը «կքնի»,- ասել է գիտնականը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում երկուշաբթի օրը 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, ևս 294 մարդ վիրավորվել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից