copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 21-02-2023

Ի՞նչ ռեյտինգի մասին են զեկուցել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մենք արդեն անդրադարձել էինք այն տեղեկությանը, որ իշխանությունները, հաշվի առնելով իրենց ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի օրավուր անկումը, վերջնականապես որոշել են չշտապել ու ոչ թե մայիսին արտահերթ կարգով անցկացնել Երևանի ավագանու ընտրություններ, այլ «իր ժամանակին»՝ աշնանը՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում կկարողանան շտկել վարկանիշային կատաստրոֆան։ Այս առիթով թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջերս հերթական «փակ» , ներքին օգտագործման հարցում-մոնիթորինգն է անցկացվել, որի արդյունքները, մեղմ ասած, չեն գոհացրել իշխանություններին։ Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, համապատասխան կառույցները Փաշինյանին զեկուցել են, որ ներկայում իշխանության վարկանիշը տատանվում է 9-9,5 տոկոսի միջակայքում, ավելին՝ ընդգծվել է, որ այն էլ ավելի նվազման միտում ունի։

Թերթի իշխանական աղբյուրը փոխանցում է, որ այս փաստը բավականին նյարդայնացրել է Փաշինյանին, որը բավական թունդ ու կոշտ խոսակցություն է ունեցել թիմի առանցքային դեմքերի հետ՝ հորդորելով «կպնել գործի», դաշտում նորմալ աշխատել, որպեսզի հանրային տիրույթում նորմալ պատկեր ունենան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ