copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:31 20-02-2023

1988-ից հետո տարեց տարի մասնատված միասնականությունը վերածվեց անտարբերության, որի արդյունքն Արցախի այսօրվա կարգավիճակն է․ Ապրելու երկիր

Այսօր լրանում է Արցախյան շարժման 35 ամյակը. 1988-ին սկիզբ առած շարժումն ԱԶԱՏԱՄԱՐՏ էր դասական իմաստով. Հայաստանում և Արցախում ձևավորված ազգային ազատագրական պայքարի արդար ու ազնիվ նպատակը սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելն էր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախյան շարժումը մեր պատմության կարևորագույն էջերից մեկն է, որի ընթացքում մեր ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ համախմբվելով շարժման կուռ գաղափարի, ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման, անկախության և ազատության անուրանալի արժեքների շուրջ։

Այսօր Արցախը կրկին բնաջնջման ու հայաթափման վտանգի առջև է կանգնած, և սա պարզապես շարունակությունն է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների, հայության ամբողջական վերացման՝ այդ թվում բոլոր մակարդակներում՝ թե՛ մշակութային, թե՛ քաղաքակրթական ու թե՛ հասարակական։

Բայց Արցախն այսօր էլ կանգուն ու տոկուն է, ինչպես երբևէ։ Արցախը չի հանձնվել և չի հանձնվելու, քանի դեռ Արցախ հողում ապրում է հայրենանվեր և ուժեղ արցախցին։

1988-ից հետո տարեց տարի մասնատված միասնականությունը վերածվեց անտարբերության, որի արդյունքն Արցախի այսօրվա կարգավիճակն է։ Ուստի այսօր մենք 35 տարի առաջ որդեգրած սկզբունքների վերաարաժևորման, մեր միասնականության վերակերտման կարիք ունենք, որովհետև ևս մեկ անգամ սխալվելն ու շարունակական անտարբերությունը կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, մեր պետականության համար։

Այսօր, առավել քան երբևէ, մեր մտքերը, մեր քայլերը, մեր աշխատանքն ու նպատակները պետք է ուղղել Արցախի նորովի վերածննդին, Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ու միասնական հայրենիքի կերտմանը։

Հավերժ փառք ու խոնարհում մեր միասնական հայրենիքի համար ընկած մեր քաջարի մարտիկներին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից