copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:07 18-02-2023

Երբևէ պատասխանատվություն չկրածը հիմա՞ է պատասխանատվություն կրելու. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցումը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ քպական առաջնորդի համար, կարելի է ասել, թևակոխել է ավարտական փուլ: Դա ուղղակիորեն բխում է քպական կառավարության վերջին նիստում՝ փետրվարի 16ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից: Խնայելով թերթի օգտակար տարածքն ու ընթերցողի նյարդերը՝ հոգեվիճակով հանդերձ, այստեղ մեջբերենք միայն մեկ էական հատված (իսկ ովքեր շարունակում են հմայախոսության նման մրմնջալ «սաղ նախկիններն են ջեբը գցել», «չեմ հավատում, որր նա նման բան ասած լինի» և այլն, կարող են օրինական կարգով ներթափանցել ՀՀ կառավարության կայք և անձամբ համոզվել).

«...Ինչպես նախկինում բազմից ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»: Այ, այստեղ, ինչպես նախօրեին աշխատանքից ազատված մի պաշտոնյա կասեր՝ ստո՛պ: Նիկոլ Փաշինյան և... պատասխանատվությո՞ւն: Այստեղ արդեն ոչ թե՝ «հարց կա՛», այլ հարցերի մի ամբողջ շարան: Ցավոք, հիմնականում՝ հռետորական: Թվարկենք ընդամենը 3-ը: Նիկոլ Փաշինյանը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, հրահրեց ու նախաձեռնեց իշխող կուսակցության հարձակումը դատական իշխանության մարմինների վրա: Նա պատասխանատվություն կրե՞լ է դրա համար: Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի կողմից բանակցողը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, անպատասխանատու հայտարարություններով («Արցախը Հայաստան է, և վերջ» և այլն) վերջնական փակուղի է մտցրել բանակցային գործընթացը, գործնականում լեգիտիմացրել է ադրբեջանաթուրքական տանդեմի՝ պատերազմական գործողությունների դիմելու մշտական մղումները:

Պատասխանատվություն կրե՞լ է դրա համար Նիկոլ Փաշինյանը: Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրե՞լ է պատերազմի, դրանով հայկական զույգ պետությունների գոյությունը վերացման ռեալ վտանգի մեջ դնելու և համակողմանի աղետի, հազարավոր զոհերի, ահռելի տարածքային կորուստների համար: Ո՛չ: Ու հիմա՞ է պատասխանատվություն կրելու: Նա, առհասարակ, ի՞նչ է հասկանում՝ ասելով «պատասխանատվություն կրել»: Հնարավո՞ր է, որ նրա պատկերացրած «պատասխանատվություն կրելն» ԱԺ ամբիոնից (կամ լայվի մոնիտորից) չքմեղացած «դեմք անելը» կամ աչքերը դեսուդեն ոլորելն ու ձեռքերը տարածելն է՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի», «դե, էդպես էինք ասում, որ մեզ դավաճան չասեն» ու նման արտահայտությունների զուգահեռմամբ: Պարզ է մեկ բան. եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար հայտարարում է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, ուրեմն, մտադիր է ստորագրել այնպիսի մի փաստաթուղթ, որի համեմատ նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլ յացիոն բնույթի հայտարարությունը կարող է անմեղ մի բան թվալ» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը