copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:48 16-02-2023

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել․ գործադրվել է թույլատրվող ֆիզիկական ուժ․ Գևորգ Ազիզյան


Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել Կառավարության 797 որոշման համաձայն և ՊԵԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։

Նա նշեց, որ գրությունը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու մասին է:
Ազիզյանը հայտնեց, որ միջոցառմանը ներգրավվել են նաև փրկարար ծառայության, բուժծառայության համապատասխան աշխատակիցներ, մարտական հաշվարկներ, որպեսզի որևէ միջադեպ չգրանցվի:

«Մենք ներխուժումն ենք վերացրել, բնակիչները զգուշացված են եղել, ողջամիտ ժամկետներ տրված է եղել դեռևս օգոստոսին, այնուհետև հունվարին»,- ասաց նա:

Ազիզյանն ասաց, որ մոտ 2 տասնյակ ձերբակալվածներ կան՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով:

«Թույլատրվող ֆիզիկական ուժ է գործադրվել: Մենք գործողությունից առաջ իրազեկել են Սոցիալական ծառայությանը, աշխատակիցները հիմա իրենց գործողություններն իրականացնում են»,- ասաց նա:

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել: Այս մասին տեղեկացանք Ոստիկանությունից:

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ մուտք են գործել Պռոշյան համայնքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ մի քանի տարի բնակություն են հաստատել Արցախից տեղահանված, ինչպես նաև Հայաստանում անապահով վիճակում գտնվող ընտանիքներ:

Ընտանիքներն ասում են, որ հանել են իրենց քնած տեղից, հրել են, թույլ չեն տվել, որ վեցնեն իրենց փաստաթղթերը, դեղորայքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ