copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:47 16-02-2023

Պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կարվեն: Մասնավորապես, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ունենալու է նոր գործառույթներ:

Այսպես, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում է առաջացման եւ մարդկանց անվտանգության համար, մարմինը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները եւ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտերի շահագործումը։ Հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար տեսչական մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրառելու է պատասխանատվության միջոցներ: Միեւնույն ժամանակ, տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա, նրանք կարող են կապարակնքել (կնքել) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ։

Հավելենք, որ այս նախագիծը վարչապետի աշխատակազմի կողմից երեկ ներկայացվել է հանրային քննարկման: Թերեւս սա պայմանավորված է վերջին շրջանի հրդեհներով, որոնք առաջանում են վատ կառավարման եւ կանոնները չպահպանելու հետեւանքով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի