copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:09 14-02-2023

Ինչու է Սամվել Բաբայանը մեկնել Արցախ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Արցախում է։ Թե ինչպես է նա այցելել բլոկադայի մեջ գտնվող Արցախ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի արցախյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ «կամանդույուշչին» հենց այնպես չի այցելում հայրենի Արցախ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան։

Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր․ Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում արցախյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Արցախում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։

Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել․ Բաբայանի հայտնվելն Արցախում պետք է դիտարկել այս համատեքստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից