Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:10 12-02-2023

Ռուսաստանը դժգոհում է, որ Թուրքիան ավելացրել է Ուկրաինային զենքի մատակարարումները

Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը դժգոհել է, որ Անկարան ավելացրել է զենքի մատակարարումները Կիևին։ Այս մասին Երխովն ասել է ռուսական Риа Новости լրատվական գործակալությանը տված հարցազրուցում։

Երխովը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ուկրաինային մատակարարվող սպառազինության տեսակներն ընդլայնվում են։ «Մատակարարումները շարունակվում են։ Նրանց անվանացանկը ընդլայնման միտում ունի։ Եզրակացություններն արեք ինքներդ»,- հայտարարել է դեսպանը։

Հունվարին Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին խնդրել էր դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարելը։ «Շատ կարևոր խոսքեր ասվեցին հրադադարի անհրաժեշտության մասին։ Դա անհրաժեշտ պայման է մարդու իրավունքների, հատկապես կյանքի իրավունքի խախտումները կանխելու համար։ Ես դիմեցի պարոն Շենթոփին՝ խնդրելով դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային՝ այս իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,- ասել էր Մոսկալկովան։

Հունվարի 10-ին Foreign Policy ամսագիրը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան նոյեմբերին կասետային զինամթերք է մատակարարել Ուկրաինային։ Ըստ հրատարակության՝ խոսքը Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի հետ համաձայնագրով արտադրված զինամթերքի մասին էր, որոնք նախատեսված էին սարքավորումներ ոչնչացնելու համար, և Վաշինգտոնը չի կարող դրանք արտահանել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դժվար է խոսել նման հրապարակումների հավաստիության մասին, սակայն Մոսկվան հետևում է իրավիճակի զարգացմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեղյակ է Ուկրաինային թուրքական բայրաքթար անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին։ Վերջինս նաև հիշեցրել էր, որ Անկարան պարտավորություններ ունի ՆԱՏՕ-ի առաջ և իր երկկողմ հարաբերությունների շրջանակներում։

«Սակայն, միևնույն ժամանակ, Թուրքիայի հետ մենք դեռևս կապված ենք շատ գործընկերային հարաբերություններով, որոնք հիմնված են փոխշահավետության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և ամենաբարդ խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա», - ասել էր Կրեմլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել