copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:10 12-02-2023

Սևքար գյուղի դպրոցը 140 տարեկան է. միջոցառմանը ներկա է գտնվել Տավուշի մարզպետը

Փետրվարի 11-ին Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 140-ամյակը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, դպրոցի նախկին եւ ներկա սաները, ուսուցիչներ, այլ հյուրեր։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց դպրոցի ստեղծման եւ զարգացման պատմությունը, որից հետո աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով։

Սևաքարեցիների համոզմամբ` գյուղի պատմության փառահեղ էջերից է 1882-ին հիմնադրված ծխական դպրոցը, որի հիմնադիրն է եղել սևքարեցի Պետրոս Վարշամյանը: Դպրոցն ունեցել է 2 սենյակ, 13 կտոր գիրք, 11 նստարան, 2 գրատախտակ, 1 լամպ, 1 թիթեղյա վառարան և 51 աշակերտ: Այն մի քանի անգամ փակվել-վերաբացվել է` 1886 և 1890 թվականներին: 1903 թ., Կովկասի փոխարքա Գոլիցինի հայահալած քաղաքականության պատճառով դպրոցը նորից փակվել է, իսկ 1906 թ. սևքարեցիների համառ պայքարի գնով նորից վերաբացվել:

1982 թ. Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը բոլորեց իր գոյության 100-ամյակը, որի առթիվ որպես նվեր ստացավ 640 աշակերտների համար նախատեսված ժամանակակից հարմարություններով նոր շենք:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը