copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:06 11-02-2023

Միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանը հանդես կգա երևանյան մենահամերգով

Օպերային երգչուհի Հասմիկ Հարությունյանը, որը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես կգա երևանյան մենահամերգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա փետրվարի 19-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հասմիկ Հարությունյանը, գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում, նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։

Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։

Մեներգիչների՝ «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցությում արժանացել է երկրորդ մրցանակին, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրանդ Պրի մրցանակներին, Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։ 2015 թվականից մինչ օրս հանդիսանում է «Օպերա վիվա» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։

2018-ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլ ազգերի հայտնի երգիչների հետ։

2021 թվականից միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի և «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով