Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 21:24 10-02-2023

Ակումբը այս Սուպերգավաթը չի համարում որպես նշանակալի նվաճում․ «Փյունիկ» ՖԱ սեփականատեր

Ինչպես հայտնի է, ՀՖՖ որոշմամբ Հայաստանի Սուպերգավաթը շնորհվել է «Փյունիկին», քանի որ նախորդ մրցաշրջանի գավաթակիր «Նորավանքը» դադարեցրել է գոյությունը։

Այս ամենը մեկնաբանել է երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը.

«Ցանկանում ենք հայտարարել, որ մեր ակումբի հետ այս որոշումը չի քննարկվել, և մենք, ինչպես բոլորը, այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ներից: Խորապես ցավում ենք, որ Հայաստանի 2022թ. գավաթակիր «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրել է իր գոյությունը, ու մենք չենք կարող հենց նրանց հետ պայքարել այս տիտղոսի համար: Ափսոսում ենք նաև, որ չի կայանալու սուպերգավաթային հանդիպում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այս գավաթը չի ընկալում որպես նշանակալի նվաճում ու չի պլանավորում նշել այն»,-եզրափակեց Սողոմոնյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով