copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:16 10-02-2023

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ թողենք, գնանք, բայց մենք չենք գնալու. Մարտակետի բնակիչ

ԻրավիճակՆ այս պահին նույնն է՝ կայուն-ծանր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի բնակիչ Գայանե Դավթյանը՝ բնորոշելով այս պահին Արցախում տիրող իրավիճակը։

«Լույս չունենք, օրը վեց անգամ անջատում են։ 11-ին անջատել են 12-ին տվել երեքին էլ նորից կանջատեն, մեզ նախապես ասում են, որ ժամին ենք հոսանք ունենալու, որ ժամին չի լինելու»։

Հարցին, թե հասցնո՞ւմ եք այդ ժամանակահատվածում Ձեր կենցաղը կազմակերպել, լվացք անել, ճաշ պատրաստել՝ Գայանեն ասաց, դե, ոչինչ էլի։ Գայանեն ասաց, որ այս պահին էլ Արցախում եղանակը ցուրտ է, կամաց-կամաց ձյուն է գալիս։ Այս պահին եղանակը մռայլ է, անձրևոտ, ցեխ, կամաց-կամաց ձյուն է գալիս։

Դավթյանը նշեց, որ բնակարանի ջեռուցումն էլ այս պահին լուրջ խնդիր է, քանի որ գազ չունեն, ջեռուցում են էլեկտրական վառարանով։ Բավարարվում են դրանով, այլ տարբերակ չունեն։ Խոսելով խանութներում տիրող իրավիճակից՝ Գայանեն ասաց. «Խանութներում ոչինչ, քիչ-միչ բերում են, հերթեր են, թանկ չի, մի քիչ էլ էժան է սննդամթերքը»։

Խոսելով բնակչության տրամադրություններից՝ Գայանեն ասաց, որ արդեն հարմարվել են տիրող իրավիճակին։ Ադրբեջանցիները ինչ ուզում են՝ անում են, երբ ուզում են՝ գազը միացնում են, երբ ուզում են՝ անջատում են, ամեն բան անում են, որ թողենք, գնանք, մենք էլ չենք գնալու։

Գայանեն նշեց նաև, որ փոքր աղջիկն այս պահին Համալսարանի երկրորդ կուրսում է սովորում․ դասեր այս պահին կան։ Այն բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ էլեկտրաէներգիայով են ջեռուցում՝ դասեր կան, որոնք գազով՝ ոչ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ