copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:40 09-02-2023

Հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի և Իրանի միջև ռազմական ոլորտում բոլոր որոշումներին. դեսպան

Հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի և Իրանի միջև ռազմական ոլորտում բոլոր որոշումներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նրա խոսքով՝ ցանկացած որոշում կամ գործողություն, որը կայացվում կամ ձեռնարկվում է, տրամաբանության շրջանակներում է։

«Եթե անհրաժեշտ լիներ, օրինակ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն ինչ-որ բան հնչեցներ, ապա նա դա կաներ։ Նույնը վերաբերում է Իրանի պաշտոնյաների հայտարարություններին։ ԶԼՄ-ներում ռազմական ոլորտի մասին տեղեկատվության հրապարակումը չի բխում Հայաստանի և Իրանի շահերից։ Մի՛ շտապեք, պատմությունն ամեն ինչի կանդրադառնա»,- նշեց նա։

Նա վստահեցրեց, որ Թեհրանն ուշադիր հետեւում է սահմանային զարգացումներին, Իրանն ու Հայաստանը շատ սերտ համագործակցում են բոլոր ոլորտներում։

«Եթե կան հարցեր, որոնք չպետք է բացահայտվեն, այդպես էլ պետք է անել։ ԶԼՄ-ների համար դա կարող է հետաքրքիր լինել, և եթե ես անդրադառնամ ինչ-որ հարցերի, ապա հետաքրքրությունը կարող է աճել, բայց ավելի լավ է սահմանափակվել այն տեղեկատվությամբ, որը կա։ Կարևոր է չվնասել Իրանի քաղաքականությանը, որը նա վարում է տարածաշրջանային հարցերում»,- հավելեց դեսպանը։

«Հայաստանի և Իրանի տարբեր հատվածներում մեր թշնամիները ցանկանում են տարբեր իրավիճակներ ստեղծել և պետության ղեկավարության ուշադրությունը շեղել այդ իրադարձությունների վրա։ Բայց դա չի բխում մեր շահերից, չի կարելի թույլ տալ նման իրավիճակների առաջացում»,- եզրափակեց դեսպանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի