copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:57 08-02-2023

Քեպեքի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

Քվեբեկի Ազգային Ժողովը միաձայն ընդունեց Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է Քվեբեկի Հայ Դատի Հանձնախումբը։

«Փետրուար 8-ին կայացած Գանատայի Քեպէգ նահանգի Ազգային Ժողովի նիստի ընթացքին, Ազատական կուսակցութեան անդամ Սոնա Լախոյեան ընթերցեց Ատրպէյճանի կողմէ Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ մը, որ ընդունուեցաւ Ազգային Ժողովի բոլոր կուսակցութիւններուն կողմէ։ Coalition Avenir Québec (CAQ), Quebec Liberal Party (QLP), Québec solidaire (QS) եւ Parti Québécois (PQ) կուսացկութիւններու պատգամաւորները միաձայնութեամբ թեր քուէարկեցին բանաձեւին։ Այս մասին կը հաղորդէ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբը։

Բանաձեւը նիստին ներկայացուցած էին Միշէլ Սէթլաքուի (QLP), Սէլին Հայթայեան (CAQ), Ժոէլ Արսէնօ (PQ) եւ Հարուն Պուազի (QS) եւ այս ձեւով Ազգային ժողովի բոլոր կուսակցութիւնները համահեղինակ էին բանաձեւին։ Ազգային Ժողովի որոշումով բանաձեւը պիտի փոխանցուի Գանատայի արտաքին գործոց նախարարութեան, Քեպէգի Հայ Դատի յանձնախումբին եւ Գանատայի մօտ Ատրպէյճանի դեսպանատան։

Նշենք, որ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութեան անդամներ Վարանդ Եափուճեան եւ Վրէժ Հատիտեան ներկայ գտնուեցան Ազգային Ժողովի նիստին»։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից