copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 20:31 07-02-2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված 6 հայերի թիվը կարող է մեծանալ․ Բագրատ Էստուկյան

Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցված մարկային զոհերը պաշտոնապես հայտարարված թվով 3500-ի են հասել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայում գործող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Հստակ է, որ այդ թիվը ավելի պիտի բարձրանա, քանի որ փլատակներից մշտապես դիակներ են դուրս բերվում։ Կիլիկիայի շրջանի մոտավորապես 10 քաղաքներ ազդվեցին այս երկրաշարժից»,- ասաց նա։

Էստուկյանի խոսքով՝ այդ 10 քաղաքների մեջ օդանավակայաններն ու ցամաքային ճանապարհներն էլ լիարժեքորեն չեն գործում։

«Այնպես չէ, որ քաղաքներում շատ շենքեր են փլված, բայց, այդուհանդերձ, երթևեկությունը ևս դժվարացել է։ Այդ պատճառով, շատ վայրերում հնարավոր չի լինում օգնությունը լիարժեքորեն հասցնել»։

Երկրաշարժից տուժած հատվածում, Oragir.News-ի զրուցակցի խոսքով, հայկական միայն մեկ համայնք կա կենտրոնացած՝ Մուսա Լեռան մոտակայքում տեղակայված Վաթերֆիլ գյուղը։

«Այդ գյուղում կյանքի կորուստ չունենք։ Փլված շենքեր նույնպես չկան։ Բայց գյուղացիներն, անշուշտ, շատ մտահոգ են։ Բոլոր գյուղացիները հավաքված են գյուղի սրճարանի մեջ։ Այս գիշեր այնտեղ գիշերեցին»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ Բագրատ Էստուկյանի, քաղաքներում բնակվողների շրջանում գրացված անձանց մեջ ազգությամբ հայեր կան։

«Թե՛ Անտակիա, թե՛ Սամանդաղ և թե՛ Մալաթիա քաղաքներում զոհված հայերի ընդհանուր թիվը 6 է։ Այդ թիվն էլ կարող է բարձրանալ, որովհետև փլատակներում մնացած հայեր դեռևս կան»,-ասաց նա։

Իր խոսքով՝ ամենաբարդն այնտեղ փրկարարական աշխատանքների իրականացումն ու դեռևս ողջերին փրկելու աշխատանքներն են։

«Բացի դրանից, մեծաթիվ մարդիկ անօթևան մնացին։ Մնացին փողոցում։ Հետևաբար, վրանների կարիք կա։ Կերակրի կարիք կա։ Շատ վայրերում հոսանքն անջատված է։ Նույնիսկ բենզին չեն մատակարարում։ Բենզինի լիցքակայաններն աշխատում են միայն պաշտոնական ինքնաշարժների (մեքենաների- խմբ․) ու պետական ծառայության ինքնաշարժների համար։ Այնտեղից դուրս եկող քաղաքացիական ինքնաշարժերի համար բենզին կամ դիզել չեն մատակարարում։ Այսինքն՝ շատ դժվար կացություն է ամբողջ երկրում»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրաշարժ հետցնցումները դեռևս չեն դադարել։ «Երեկ հիմնականում երկու ցնցում եղավ։ Երկու մեծ երկրաշարժ արձանագրվեց։ Բայց դրանց հարատևորեն ցնցումներ են արձանագրվում, որոնցից ամենաուժեղները եղան 6 բալի հասնող ցնցումները։ Բայց ավելի նվազ ուժգնության ցնցումները կրկին ու կրկին շարունակվել են»,- ասաց նա։ Ուժգին երկրաշարժից տուժած Թուրքիային օգնություն է ցուցաբերվում մոտ 65 երկրների կողմից։ Բագրատ էստուկյանը, սակայն, ասաց, որ հայտնի չէ, թե հստակ որ երկրներն են օգնության պատրաստակամություն հայտնել։

«Ես լսել եմ, որ ՀՀ-ն նույնպես հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել։ Բայց թե այդ դիմումին ինչ պատասխան է տրվել, հստակ տեղյակ չեմ»,- ասաց նա։

Բագրատ Էստուկյանն Oragir.News-ին հայտնեց, որ Հայկական պատրիարքարանն այսօր նախատեսում է ժողով գումարել՝ հատկապես հայ տուժողներին օգնության տրամադրման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։ «Փորձելու են հասկանալ, թե օգնության համար հայ համայնքից ինչ դիմումներ կան, և ում ինչպես կարելի է օգնել։ Բացի այդ, ընդհանուր օգնությունը բոլորի համար է նախատեսված լինելու։ Պետական մարմինները դիմել են մեր հայկական Բաքըր գյուղին՝ հասկանալու համար, թե ինչ կարիք ունենք և գյուղեցիներն ասել են, որ առհասարակ կարիք չունեն։ Ասել են, որ իրենք ինքնաբավ են։ Օգնության անհրաժեշտություն չունեն։ Բայց հետագայում պարզվեց, որ իրենք էլ հոսանքի անջատումների պատճառով գեներատորի կարիք ունեն։ Բայց դրանից հետո հայ համայնքն ինչ պետք է անի՝ այսօր ժողովին կհստականա»,- ասաց նա։

Էստուկյանի խոսքով՝ հայերի շրջանում կան ինչպես վիրավորներ, այնպես էլ երկրաշարժի ժամանակ փլվող հիվանդանոցից փախածներ։

«Մի երիտասարդ կին կա, որ ծննդաբերության համար հիվանդանոցում էր գտնվում։ Հիվանդանոցը ևս երկրաշարժի ժամանակ ազդվել էր։ Այդ կինն իր նորածի երեխային վերջին պահին ձեռքն էր վերցրել ու փլվող շենքից դուրս էր վազել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին էլ բուժկենտրոններում գտնվող ազգությամբ հայեր կան։

Իր խոսքով՝ այս պահի դրությամբ երկրաշարժից տուժած տարածքներից տուժածների մի մասին՝ մոտ 45 անձի, տեղափոխել են Ստամբուլի բուժենտրոններ։ Նրանց հոսքն այս պահին էլ չի դադարում։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»