copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 07-02-2023

Սիսիանում ՔՊ-ի հաղթանակի համար մոբիլիզացվել են բոլոր ուժերը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Վերջին օրերին նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է Սիսիանի համայնքներ այցելում։ Նրան ուղեկցում է ՔՊ-ի թեկնածու, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Թեպետ մարզպետի շրջապատից վստահեցնում են, որ այցը կապ չունի ընտրությունների հետ, եւ մարզպետը շարունակում է սեպտեմբերյան պատերազմի պատճառով ընդհատված աշխատանքային այցերը Սյունիքի տարբեր համայնքներ, իսկ թեկնածուի քարոզարշավի ողջ պատասխանատվությունը դրված է ՔՊ-ական պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանի եւ եղբոր՝ Սիսիանի անտառտնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Համբարձումյանի վրա, սակայն մարզի աղբյուրները հակառակն են պնդում, որ հընթացս էլ ՔՊ թեկնածուին են գովազդում մարզպետի այցերի եւ բնակչությանը տրվող խոստումների ընթացքում։

Իշխանությունն այնքան մարտական է տրամադրված Սիսիանում, որ մարզից լուրեր են հասնում, թե հնարավոր է ընդդիմությունը նորից նահանջի ու թեկնածու չառաջադրի, թեպետ շաբաթներ առաջ ակտիվ քննարկումների մեջ էր եւ առաջադրվելու մտադրություն ուներ նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում հետ երեկ չկարողացանք կապ հաստատել։ Եվ չնայած փետրվարի 9-ից թեկնածուների առաջադրումները սկսվել են, սակայն երեկվա դրությամբ որոշակիություն կար միայն իշխանական դաշտում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին