Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:40 03-02-2023

Ալմաթայի հռչակագիրը չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ․ Աշոտյան

Ալմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմաթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլեւս Ադրբեջանի կազմում չէր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Արցախյան բանակցությունների հետ կապված վերջին հայտարարությունների առնչությամբ հարկ եմ համարում նշել.

1. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմը որեւէ կերպ հիմնավոր համարել չի կարելի, քանզի տարածքային ամբողջականությունը ՄԽ համանախագահների, այդ թվում ՝ ՌԴ կողմից առաջ քաշվող հիմնարար երեք սկզբունքներից միայն մեկն է, իսկ մնացած երկուսը՝ ուժի չկիրառում կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կամ խախտվել են կամ այս պահին անտեսվում են։

2. 7 շրջանները հարկ է տարբերել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված այլ տարածքներից, ինչպիսիք են Հադրութը և Շուշին։

3. Այսպես կոչված նախորդ իշխանությունների կողմից առաջարկների մերժումների առնչությամբ հիշեցնեմ, որ 2008-2018 թվականներին երբեք և ոչ մի հանրային խոսքում ՄԽ որևէ համանախագահ երկիր չեն խոսել Հայաստանի ապակառուցողական մոտեցումների մասին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Ավելին, նույն ՌԴ ԱԳ նախարարը 2016 թվականի ապրիլի 22-ին, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանը չի հրաժարվել Կազանյան փաստաթղթից»։

4. Այո, Ալմաթայի հռչակագիրը, բազմաթիվ անգամներ պնդել ենք, չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ՝ առավել ևս, ԼՂ խնդրի համատեքստում: Այնուհանդերձ, Ալմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմաթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլեւս Ադրբեջանի կազմում չէր։

Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. Можно выплеснуть ребёнка вместе с водой», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց