copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:27 02-02-2023

Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ը՝ Բերձորի միջանցքի մասին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Այս մասին թվիթերի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԽՄԿ-ից նշել են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ: