copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:13 30-01-2023

Ամեն ինչ կհաղթահարենք․արցախցիները չեն ընկճվում. Արցախում երեկվանից գազը վերականգնվել է

«Մի ընթացք կար, որ ապրանքների գինը եռակի թանկ էր, քան նախատեսված էր վաճառքի համար։ Սակայն հիմա վերահսկողություն է իրականացվում, և այդ հարցը կարգավորվում է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակչուհի Աննա Մանգասարյանը։

Նա ասաց, որ գազամատակարարումը վերականգնվել է․ «Երեկվանից վերականգնվել է գազը, իսկ այսօրվանից արդեն դպրոցներն անցնել են բնականոն աշխատանքին։ Երեխաները հաճախել են դպրոց։ Ասացին, որ այլևս չեն անջատելու, սակայն թշնամուն հավատալն անմտություն է»։

Աննայի խոսքով՝ եթե նորից գազն անջատեն, ապա դպրոց կհաճախեն միայն 9-ից 12-րդ դասարանի աշակերտները, որպեսզի կարողանան մասնակցել ավարտական քննություններին։

Հարցին՝ էլեկտրամատակարարումը վերջնական վերականգնվե՞լ է, թե՞ անջատումներ լինում են, Աննա ասաց, որ դեռևս օրական 3 անգամ՝ 2 ժամով, անջատումներ լինում են։

«Մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչին, միայն թե ունենանք արդյունք։ Ամեն ինչ կհաղթահարենք, արցախցիները չեն ընկճվում»,- ասաց Աննան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում