copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:11 27-01-2023

Երևանում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը կալանավորվել է

Երեկ՝ հունվարի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գևորգ Շագոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշոմ կայացնի Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Դանիբեկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և Արմեն Հ-ն, ով կասկածվում է հունվարի 23-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու մեջ, 1 ամսով կալանավորվել է։

Վերջինս դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Ինչպես ավելի վաղ դեպի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը մեքենայով հեռացել էր դեպքի վայրից։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-դ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Նվեր Վահանյանն ու Գարիկ Հակոբյանը։ Մինչ պարեկները նշված վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում, նույն գումարտակի նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քարիմյանը և կրտսեր պարեկ Մինաս Մարգարյանը գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ էին ստացել BMW-ի հնարավոր գտնվելու վայրի մասին ու գնալով նշված հասցե, որը դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա էր, հայտնաբերել էին BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել էր դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության. նա եղել էր ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չէր ունեցել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը