copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:43 25-01-2023

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Սյունիքում

Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ, մյուս դեպքում, Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող մի տղամարդու վարած մեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Պարզվել է, որ նա Կապանի հարակից անտառից, առանց թույլտվության, հատել է բոխի։ Բենզասղոցը մեքենայում է եղել։ ՈՒԱԶ-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել