Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 24-01-2023

Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մինչ Արցախի Հանրապետությունը տևական ժամանակ շրջափակման ու խորացող ճգնաժամի մեջ է, որոշ շրջանակներ, որոնք, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, ներքաղաքական «բազարներ» են սկսել: Խոսքը, այսպես կոչված, «սորոսական» թևի մասին է:
Ի մասնավորի, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ներկա ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, ԱԳ նախկին նախարար, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը յուրատեսակ «կոալիցիա» են կազմել ընդդեմ պետնախարար Ռուբեն Վարդանյանի: Ավելին, Հայկ Խանումյանն ու Միքայել Հայրիյանը դա չեն էլ թաքցնում ու այս օրերին կոշտ գրառումներ են անում սոցցանցերում:
Ի դեպ, «Փաստ» թերթի Արցախի աղբյուրը հայտնում է, որ չնայած Արցախում արտահերթ ընտրությունների թեման, կարծես թե, ամենաբարձր մակարդակով փակվեց, այդուամենայնիվ, նշյալ անձինք ինտենսիվ պատրաստվում են ընտրություններին՝ նպատակ ունենալով դրանց մասնակցել մեկ միասնական թիմով: Մեր տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախագահի նրանց թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է: Շատ հետաքրքիր է հատկապես վերջինիս ու Հայկ Խանումյանի «բարեկամությունը»:

Բանն այն է, որ ընդամենը 6-7 ամիս առաջ Գուրգեն Ներսիսյանը Խանումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել մասնավորաբար պաշտոնական անփութության և շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով, իսկ հիմա հանդես են գալիս մի թիմով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար