copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:33 23-01-2023

Բրիտանական քաղաքականության և շահերի մասին իրական պատկերն ամբողջովին պարզ դարձավ․ Թևան Պողոսյան

Նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Hard Talk-ի շրջանակում տված հարցազրույցին:

«Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը իրականում շատ լավն էր ու հաջողված։ Հատկապես դասեր քաղելու տեսանկյունից։

1. Որքան էլ Hard Talk, բրիտանական քաղաքականության և շահերի մասին իրական պատկերն ամբողջովին պարզ դարձավ։

2. ՀՀ գործողները թող լսեն ու հասկանան, թե ոնց են օգտագործվում իրենց ամեն ասածը մեր շահերի դեմ և Արցախի դեմ։ Միայն չասեք շահարկում են և մանիպուլիացիաներ անում։ Տեղեկատվական պատերազմում ասելուց առաջ մտածում են։

3. Հայկական փորձագիտական և հանրային դաշտի ներկայցուցիչներն էլ պիտի լավ գիտակցեն ինչ են ասում, որ հետո այն չշահարկվի և չօգտագործվի խոսքից կտրված կամ մանիպուլատիվ:

4. Երբ խոսում ես ազգային խնդիրներից և կենտրոնանում հայկական շահերի վրա, աշխարհին դա հետաքրքիր չի, բայց իրական հոջողությունը հենց դա միայն կապահովի: Մի օր աշխարհի հզորներն իրենց հարցերը կլուծեն: Իսկ մենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել, մեր սեփական խնդիրների վրա պարտավոր ենք կենտրոնանալ: «Ինձ միայն մեր խնդիրներն են հետաքրքրում , և ես կանեմ ցանկացած բան, որը մեզ է անհարժեշտ, մեր անվտանգություն է ապահովելու»: Սա է ճիշտ մոտեցումը:

5. Լավ կլինի, որ բոլոր պաշտոնյաները սովորեն բարդ հարցերին ազգային պատասխաներ տալը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում