copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:38 21-01-2023

Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 20-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ։

Սյունիքում նախարարի ու դեսպանի առաջին կանգառը Նորավանն էր, որտեղ դիտարկել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները։ Ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են և աշխատանքները բավական լավ տեմպերով առաջ են գնում։ «Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։

Հաջորդ կանգառը Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածն էր, որտեղ նույնպես դիտարկվել է շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է, որ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների հիմնական մասն արդեն ասֆալտապատված են և ճանապարհը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար և այն վարորդները, ովքեր տեղյակ են այդ մասին արդեն իսկ սկսել են այդ հատվածով երթևեկել։ «Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ն ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։ Նոր կառուցվող ճանապարհները հանրապետական նշանակության կարգավիճակ կունենան»,- ասել է նախարարը։

Շրջայցից հետո Սիսիան քաղաքում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։ Համաժողովի բացման խոսքում նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: «Մեր այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան այդ շինարարական աշխատանքներին: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,-ասել է նախարարը։

Համաժողովի ժամանակ մասնակիցներին ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում ներդրումային հնարավորությունները։ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ ներկայացրել է ՀՀ գնումների համակարգը, ինչպես նաև իրանական ընկերութունների ներկայացուցիչներին է փոխանցել ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկտվություն։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը